Լրահոս

18.01.2017 08:57


Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի 34-ամյա տնօրենի դին

Այսօր` հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Մելքումյանը, ով` ըստ նախնական տեղեկությունների, 12-րդ հարկից ինքնասպանություն գործելով, իրեն ցած է նետել:

Դ. Մելքումյանը աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և սպասում էին երրորդ երեխային:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը