Աշխարհ

18.01.2017 10:40


Նիգերիայի փախստականների ճամբարին հասցված սխալ ավիահարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Նիգերիայի փախստականների ճամբարին հասցված սխալ ավիահարվածի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

Նիգերիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողության ժամանակ սխալմամբ հարվածել են երկրի հյուսիսարևելյան Բորնո նահանգի փախստականների ճամբարին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ «Press Association»–ին հղումով։

«Telegraph»–ի փոխանցմամբ՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մարդասիրական կազմակերպությունների («Բժիշկներ՝ առանց սահմանների», Կարմիր խաչի միջազգային կոմիտե) աշխատակիցներ։

Նահանգի իշխանությունները հաղորդել են, որ ճամբարից տարհանում են վիրավորներին։

«Բոկո Հարամ» նիգերիական իսլամիստական կազմակերպությունը 2015-ին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը