Լրահոս

18.01.2017 11:38


Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հարբած ուղևորը հայհոյել ու սպառնացել է անձնակազմին

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հարբած ուղևորը հայհոյել ու սպառնացել է անձնակազմին

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Ժամը 04:30-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր, ով չի ենթարկվում անձնակազմի հրահանգներին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ուղևորը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել անձնակազմի հասցեին։ Անկարգ ուղևորը եղել է ՌԴ քաղաքացի: Նա բերման է ենթարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը