Քաղաքական

18.01.2017 17:30


«Ազատամարտիկների դաշինքը» ենթաշտաբներ կբացի

«Ազատամարտիկների դաշինքը» ենթաշտաբներ կբացի

Այսօր կայացավ «Ազատամարտիկների դաշինք»-ի հերթական վարչության նիստը: Օրակարգում էր առկա քաղաքական իրավիճակը եւ կազմակերպչական հարցերը։

Դաշինքի անդամները եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց առաքելության կարեւորության մասին ու ներկայացրեցին կատարված աշխատանքերը: Դրական գնահատվեցին մինչ այժմ քաղաքական ուժերի համախմբման ուղղությամբ կատարված աշխատանքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Քննարկվեց նաեւ կազմակերպչական հարցեր, այդ թվում, տարածքներում շտաբների ձեւավորման ու ակտիվացման վերաբերյալ։ Տրվեցին համապատասխան հանձնարարականներ նախկին շրջանների տարածքներում «Ազատամարտիկների դաշինք»-ի ենթաշտաբների բացման համար:

«Ազատամարտիկների դաշինք»

Այս խորագրի վերջին նյութերը