Աշխարհ

19.01.2017 11:01


Գրոհել են Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանատունը

Գրոհել են Շվեյցարիայում Թուրքիայի դեսպանատունը

Հունվարի 18-19-ի գիշերը՝ 00.30-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել շվեյցարական Ցյուրիխում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա: Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ պայթուցիկ նյութեր են նետվել, ինչի հետևանքով վնասվել են շինության պատուհաններն ու պատերը: Շվեյցարիայի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:


Քննության են առնվել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը