Լրահոս

19.01.2017 16:36


Դրական տեղաշարժ նկատվում է

Դրական տեղաշարժ նկատվում է
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դրական տեղաշարժ նկատվում է: Այսօր 16:00-ին, երեկվա նույն ժամի համեմատ, օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է: Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն»:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը