Կարծիք

20.01.2017 12:02


«Ծայրահեղ աղքատների» ամսական եկամուտը չի գերազանցում 30 հազար դրամը

«Ծայրահեղ աղքատների» ամսական եկամուտը չի գերազանցում 30 հազար դրամը

2008թ-ից սկսած՝ աղքատության ցուցանիշը չի նվազում. Հայաստանում այսօր գրանցված է 29,8 տոկոս աղքատություն, այսինքն՝ Հայաստանում առնվազն 900 հազար աղքատ մարդ է ապրում, որից 310 հազարը համարվում է չափազանց աղքատ, իսկ 60 հազարը՝ ծայրահեղ աղքատ։

Ըստ որոշ մեթոդոլոգիայի՝ աղքատ է համարվել այն բնակիչը, որի ամսական եկամուտը չի գերազանցել մոտ 50 հազար դրամը, իսկ «ծայրահեղ աղքատներ» կատեգորիայի դեպքում վերջիններիս ամսական եկամուտը չի գերազանցում 30 հազար դրամը: Ի՞նչ է սա նշանակում, որ այս իշխանությունը 8 տարի շարունակ դադարեցրել է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացումը, չկան կայուն զարգացման ծրագրեր, և հենց դա է պատճառը, որ այս ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակը գնալով աճել է: Եվ ի՞նչ է պետք այն վերացնելու համար. իհարկե, բյուջեում գումար, որն էլ կապահովի ոչ թե մեկ-երկու անհատների գրպանը, այլ կնպաստի այդ 900 հազար աղքատների եկամտի աղբյուրի ավելացմանը:

Ի դեպ, վերջերս մի տեղ հանդիպեցի՝ տնտեսագիտական վերլոծությունները ցույց են տվել՝ որպեսզի Հայաստանում չլինեին ծայրահեղ աղքատ կամ, ավելի պարզ ասած, սոված մարդիկ, անհրաժեշտ էր ընդամենը 2.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ այդ գումարն ամբողջությամբ հասներ ծայրահեղ աղքատներին: Ընդամենը 2.5 միլիարդ դրամ կամ մեր համախառն ներքին արդյունքի 0.05 տոկոսը: Ու դա 4 անգամ ավելի քիչ է, քան մեկ տարվա ընթացքում տեսախցիկների միջոցով արձանագրված տուգանքների ընդհանուր ծավալը:

Դե եկեք ասեք, որ այս իշխանության հետ պետք է ճանապարհը շարունակել՝ առաջիկա ընտրություներին 5000-10000 դրամի փոխարեն վաճառելով մեր մնացած աղքատ-սոված-անհեռանկար կյանքը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը