Աշխարհ

21.01.2017 10:10


Թրամփը շփվել է Աֆղանստանի ամերիկյան զինծառայողների հետ

Թրամփը շփվել է Աֆղանստանի ամերիկյան զինծառայողների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությանը նվիրված պարահանդեսի ժամանակ տեսակապով շփվել է Աֆղանստանի ամերիկյան զինծառայողների հետ։ Միջոցառումը հեռարձակել է CNN–ը։

ԱՄՆ նոր առաջնորդը վստահեցրել է՝ նրանք հիանալի են կատարում իրենց աշխատանքը։

«Դուք ամենալավ մարդիկ եք։ Մենք ձեր հետ ենք։ Շարունակե՛ք պայքարել։ Մենք կհաղթենք»,–ասել է Թրամփը։

Զինծառայողներն իրենց հերթին շնորհավորել են Թրամփին ԱՄՆ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը