Աշխարհ

21.01.2017 11:06


Թուրքիայում մզկիթի տանիք է փլվել նամազ անողների վրա. կա զոհ

Թուրքիայում մզկիթի տանիք է փլվել նամազ անողների վրա. կա զոհ

Նամազ անողների վրա փլվել է Թուրքիայի Քոնյա քաղաքում գտնվող Ուլուըրմաք Մուրադիյե մզկիթի տանիքը։ Այն չի դիմացել տեղացած ձյան ծանրությանը։ Այս մասին հայտնում է թուրքական haberciniz.biz-ը:

Նախնական տեղեկություններով` կա մեկ զոհ, 4 վիրավոր։ Վերջինների վիճակը կայուն է:

Նշենք, որ Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել է 122 սմ–ի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը