Լրահոս

21.01.2017 16:39


Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 59 փամփուշտ, պահեստատուփ և պայթուցիկ նյութ

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 59 փամփուշտ, պահեստատուփ և պայթուցիկ նյութ

Հունվարի 20-ին՝ ժամը 13.55-ին, ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի տարածքում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 59 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ, և «AMMONIT 200գ. KN2LN72» գրառումով պայթուցիկ նյութ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը