Աշխարհ

21.01.2017 21:29


Ռունին՝ հիանալի գոլի հեղինակ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»` 1:1 (տեսանյութ)

Ռունին՝ հիանալի գոլի հեղինակ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սթոք Սիթի»` 1:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22–րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Սթոք Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հանդիպման 19-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Խուան Մատան:

Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին՝ խփելով իր 250-րդ գոլը։ Այդպիսով նա դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և փոխարինվել է 73-րդ րոպեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը