Լրահոս

22.01.2017 12:56


Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

Մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին, Հ-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն-Ալավերդի, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր, Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ, Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Կապան հատվածի 210-320 կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը