Լրահոս

22.01.2017 13:00


Հերթական խոշոր ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հերթական խոշոր ավտովթարը պետական պաշտոնյային պատկանող ավտոմեքենայի մասնակցությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ թիվ 29 շենքի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 174 շենքի բնակիչ, 51-ամյա Արթուր Գասպարյանի վարած Opel մակնիշի 13 ՏՕ 297 համարանիշի, Երևան քաղաքի Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 577 համարանիշի և անձը չպարզված վարորդի կողմից վարած Lexus մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնվել մայթին և առաջ ընթանալով՝ բախվել «ԴԱՆԱ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ին պատկանող շուրջօրյա դեղատան ցուցափեղկին: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլբուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրուոմ հավաքվածները նշում էին, որ Է. Ղևոնդյանը գտնվում էր ծայրահեղ ծանր՝ անգիտակից վիճակում: Ժամը 03:15-ի սահմաններում Է. Ղևոնդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանամունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Lexus-ի մեջ հայտնաբերվեց 07 TO 777 համարանիշի ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, 40-ամյա Արտեմ Աբրահամյանի և 18-ամյա Ռոբերտ Արտեմի Աբրահամյանի անվամբ վարորդական իրավունքի վկայականներ: Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Ռ. Աբրահամյանը, իսկ նրա հայրը աշխատում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Աբրահամյանը վարորդական իրավունքի վկայականը ստացել է 3 օր առաջ՝ իր ծննդյան օրով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը