Լրահոս

22.01.2017 14:04


Արտաշիսյան փողոցում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել

Արտաշիսյան փողոցում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել

Հունվարի 22-ին, ժամը 10.51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացատան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.12-ին, մարվել՝ 11.16-ին:

Մասնակի այրվել են «Արթուր Բաբայան» ԱՁ-ին պատկանող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը