Լրահոս

22.01.2017 22:48


Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ բուք է:

Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մ:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը