Լրահոս

23.01.2017 09:11


«Ջրաշխարհ»-ի մոտ շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել․ կան տուժածներ

«Ջրաշխարհ»-ի մոտ շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Հունվարի 23-ին, ժամը 00.21-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Պիոներ» խանութի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի 20 TO 807 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է կայանած «Toyota Corolla» մակնիշի 81 CC 118 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Պ. Հ.) ավտոմեքենային, որն էլ` իր առջև կակայանած «Volkswagen Vento» մակնիշի 34 PA 667 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենային:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1975 թ. ծնված Լ. Խ.-ը, 1968 թ. ծնված Մ. Հ.-ը, 2002 թ. ծնված Է. Հ.-ը և 1996 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը