Լրահոս

23.01.2017 09:55


Որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

Որոշ ավտոճանապարհների մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի - Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Արմավիրի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը