Աշխարհ

23.01.2017 10:25


Աբեն Պուտինին իր դժգոհությունն է հայտնել Կուրիլներում ՌԴ ռազմական ներկայության ամրապնդման առնչությամբ

Աբեն Պուտինին իր դժգոհությունն է հայտնել Կուրիլներում ՌԴ ռազմական ներկայության ամրապնդման առնչությամբ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկրի խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ կայացած բանակցությունների ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել Կուրիլների հարավային հատվածում ռուսական ռազմական ներկայության ամրպանդման առնչությամբ։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

«Ես չեմ կարող բացել Պուտինի հետ ունեցած մեր զրույցի ամբողջ բովանդակությունը։ Սակայն ես հստակորեն ասել եմ ռուսական կողմին, որ մենք հայտնում ենք մեր ափսոսանքը 4 հյուսիսային կղզում նրա ռազմական ներկայության ամրապնդման առնչությամբ»–հայտարարել է Ճապոնիայի վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը