Աշխարհ

23.01.2017 10:15


Իրաքում բրիտանացի դիպուկահարը մի կրակոցով 3 գրոհային է ոչնչացրել

Իրաքում բրիտանացի դիպուկահարը մի կրակոցով 3 գրոհային է ոչնչացրել

Իրաքում բրիտանական հատուկ նշանակության SAS ուժերում ծառայող դիպուկահարը, որը մասնակցում է Մոսուլի ազատագրմանը, մի կրակոցով 3 գրոհային է ոչնչացրել։

«Life.ru»–ի փոխանցմամբ՝ զինվորականները դիտարկման ժամանակ նկատել են, որ գրոհայինները պատրաստվում են կրակ բացել գնդացրից խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների ուղղությամբ։ Դիպուկահարի արձակած փամփուշտը դիպել է զինյալի գլխին, ծակել–անցել և դիպել նրա հետևում կանգնած գրոհայինի կրծքին։ Սակայն լիցքն այնքան ուժեղ է եղել, որ ծակել– անցնելով՝ մեկ այլ ծայրահեղականի էլ է սպանել։

Մոսուլի դիպուկահարի մասին լեգենդներ են պատմում։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ նա մի կրակոցով Ռաքքայում ԻԼԻՊ–ի 4 դահճի է սպանել, Մոսուլում էլ հասցրել է երեխային գլխատել պատրաստվողի հետ հաշվեհարդար տեսնել վայրկյան առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը