Աշխարհ

23.01.2017 10:45


Մադոննան հայտնել է, որ Թրամփի մասին անցենզուր արտահայտությունները հանվել են համատեքստից (տեսանյութ)

Մադոննան հայտնել է, որ Թրամփի մասին անցենզուր արտահայտությունները հանվել են համատեքստից (տեսանյութ)

Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել «Կանանց երթի» ընթացքում ունեցած ելույթի ժամանակ։ Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ երգչուհին 2 անգամ ցենզուրայից դուրս արտահայտություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ CNN–ը ստիպված է եղել դադարեցնել հեռարձակումը Մադոննայի ելույթի պատճառով։ Այս մասին հայտնում է «life.ru»—ն։

«Ես դաժան մարդ չեմ և չեմ քարոզում բռնությունը, և կարևոր է, որպեսզի մարդիկ լսեն և հասկանան իմ ելույթն ամբողջությամբ, այլ ոչ թե համատեքստից դուրս եկած որևէ արտահայտությամբ։ Ես խոսել եմ փոխաբերություններով՝ կիսելով 2 հայացք իրերի նկատմամբ։ Առաջինը՝ հույս փայփայել, երկրորդը՝ զգալ բարկություն և զայրույթ, որոնք ես զգացել եմ»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը