Լրահոս

23.01.2017 10:47


Հայաստանը գտնվելու է Միջերկրականից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում

Հայաստանը գտնվելու է Միջերկրականից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաև մառախուղ: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյուն, լեռնային մարզերում և լեռնանցքներում՝ նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 25-ն էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետև մինչև հունվարի 28-ը կմնա անփոփոխ: Երևանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14...-16, ցերեկը՝ -5...-7, հունվարի 26-28-ին գիշերը՝ -5...-7, ցերեկը՝ -1....-3 աստիճան ցուրտ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը