Լրահոս

23.01.2017 13:12


«Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին

«Պանորամա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 45-ամյա տնօրենի դին

Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հովսեփյան փողոցի 24/3 շենք, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները նշված շենքի թիվ 52 սենյակում հայտնաբերել են 45-ամյա Տիգրան Կալմախյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և Տ. Կալմախյանը հանկարծամահ է եղել։

Դին հայտնաբերվել է «Պանորամա» հյուրանոցային համալիրում, որի սեփականատերը հենց մահացածն էր։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը