Լրահոս

23.01.2017 22:28


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում

Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը սպասվում է ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 7.60C (1984 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.00C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.90

Այս խորագրի վերջին նյութերը