Լրահոս

23.01.2017 13:34


Սղերթում PKK-ն կրակել է Թուրքիայի ԶՈւ զորամասի վրա

Սղերթում PKK-ն կրակել է Թուրքիայի ԶՈւ զորամասի վրա

Հունվարի 22-ի երեկոյան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները նռնականետներով կրակել են Թուրքիայի ԶՈւ՝ Սղերթում տեղակայված հատուկ նշանակության 3-րդ բրիգադի տեղակայման վայրի ուղղությամբ։ Թուրքական կողմը հայտարարում է, որ կորուստներ չունեն ու անցել են հակահարձակման։ razm.info–ն գրում է, որ փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի զինված ուժերը միջադեպի վայր մեծ թվով զրահապատ մեքենաներ են ուղարկել։ Նշվում է, որ Սղերթում քրդական կառույցի դեմ ռազմական գործողություններ են սկսվել։

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը