Լրահոս

23.01.2017 14:25


Հանրապետության որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան–Գառնի, Արզնի–Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը