Աշխարհ

23.01.2017 14:35


Պեսկով. «Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ամսաթիվը համաձայնեցվում է»

Պեսկով. «Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի ամսաթիվը համաձայնեցվում է»

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հեռախոսազրույցի ամսաթիվը համաձայնեցվում է։

«Առայժմ հեռախոսազրույցը համաձայնեցվում է։ Առավել ամբողջական տեղեկատվության մենք չենք տիրապետում, սակայն ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս նման հնարավոր հեռախոսազրույցի ամսաթիվը կհամաձայնեցվի»,–ասել է Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Թրամփի վարչակազմի հետ կապերով զբաղվում է երկրի ԱԳՆ–ն։

«Դա ԱԳՆ–ի գծով է... Այլ առանձնահատուկ կապեր այստեղ չկան ու չեն լինի»,–նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը