Լրահոս

23.01.2017 15:33


Կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում

Կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում

Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները երեկ, ժամը 00։10-ի սահմաններում գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն: Նա առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից՝ պատճառաբանելով, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

«Խմած էի, չեմ ջոկել։ Խնդրում եմ՝ ներեք»,-ասել է նա։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը