Աշխարհ

23.01.2017 16:25


Չելյաբինսկում աշակերտուհին նետվել է պատուհանից ուսուցչուհու վիրավորանքներից հետո (տեսանյութ)

Չելյաբինսկում աշակերտուհին նետվել է պատուհանից ուսուցչուհու վիրավորանքներից հետո (տեսանյութ)

ՌԴ Չելյաբինսկի 7–րդ դասարանի աշակերտուհի Քսենյա Նաումովան նետվել է շենքի 7–րդ հարկից, սակայն հրաշքով ողջ է մնացել։ «ntv.ru»–ի փոխանցմամբ՝ աղջիկը ծանր վնասվածքներ է ստացել և վերականգնողական բաժանմունքում երկար պիտի մնա։

Կատարվածի համար նա մեղադրում է մաթեմատիկայի 82–ամյա ուսուցչուհուն՝ պնդելով, որ կինը պարբերաբար նվաստացրել է իրեն բոլորի ներկայությամբ, միտումնավոր ցածր թվանշաններ դրել և անգամ ձեռք բարձրացրել իր վրա։

Սակայն դպրոցի ղեկավարությունն այդ կարծիքին չէ։

Զարմացած ուսուցչուհին իր հերթին նշել է, որ առաջարկել է անվճար մաթեմատիկա պարապել աղջկա հետ, որը դժվարությամբ է յուրացրել առարկան։ Կատարվածի պատճառները նա առաջարկում է փնտրել աղջկա ընտանիքում։

Մանրամասն՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը