Լրահոս

23.01.2017 21:06


«Սևան» ՔԿՀ-ի պետի և աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

«Սևան» ՔԿՀ-ի պետի և աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրա տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

Այս խորագրի վերջին նյութերը