Կարծիք

24.01.2017 11:43


Իշխող կուսակցությունն օր օրի թուլանում է, զրկվում իր հենարանից

Իշխող կուսակցությունն օր օրի թուլանում է, զրկվում իր հենարանից

Իշխանության պառակտումը շարունակվում է։ Այսօր լրատվականները գրեցին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Թեև հիմա հայտնի շրջանակները կրկին կսկսեն շահարկել այն, թե, իբր, նախկին վարչապետը նեղացել է, որ իրեն պաշտոնից զրկել են, բայց խնդիրն այստեղ իրականում ավելի խորն է։

Շատերն այսօր, այդ թվում, փաստորեն, և Հովիկ Աբրահամյանը, գիտակցում են, որ երկրում առաջացել է արմատական փոփոխությունների կարիք, որ այդ փոփոխությունները հասունանում են, և որ ՀՀԿ-ն այլևս այն կուռ և միասնական կառույցը չէ, որ նախկինում էր։ Օրեր առաջ նաև Իշխան Զաքարյանն էր հայտարարել Գագիկ Ծառուկյանին սատարելու մասին։ Իշխող կուսակցությունն օր օրի թուլանում է, զրկվում իր հենարանից և, համոզված եմ, որ այս թուլացումը կշարունակվի։

Ինչ մնում է Հովիկ Աբրահամյանին, ապա իր հրաժարականի մասին հայտարարությունից արդեն իսկ երևում էր, որ հեռացող վարչապետը հիասթափված էր։ Նա ակնարկեց, որ այն փոփոխությունները, որ ինքը ցանկանում էր իրականացնել, չհաջողվեցին, և թեև ինքը չմատնանշեց այդ փոփոխություններն իրականացնելու խոչընդոտը, մեծ վերլուծական ունակություններ պետք չեն՝ հասկանալու համար, թե ում է մեր երկրում ձեռնտու ներկայիս իրավիճակը։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը