Քաղաքական

24.01.2017 15:39


Իշխան Զաքարյանի կինը, ինչպես նաև որդին, կասեցրել են ՀՀԿ-ին անդամակցությունը

Իշխան Զաքարյանի կինը, ինչպես նաև որդին, կասեցրել են ՀՀԿ-ին անդամակցությունը

ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանի ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարեց նրա կողքին կանգնելու մասին եւ կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։

«Aysor.am»-ի հետ զրույցում էլ Ռուբեն Թադևոսյանը փոխանցել է, որ ՀՀԿ-ին իր անդամակցումը կասեցրել է նաև Իշխան Զաքարյանի ու Գայանե Սողոմոնյանի որդին:

Այս խորագրի վերջին նյութերը