Կարծիք

25.01.2017 19:23


ՀՀԿ-ականներն էլ են հասկացել, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ

ՀՀԿ-ականներն էլ են հասկացել, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ

Առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում բազմագունեղ ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: Փաստորեն, Սերժ Սարգսյանից, նրա՝ երկրի կառավարման ձևից ու որակից զզվել է ոչ միայն մի ամբողջ ազգ, այլ նաև հենց այդ իշխանության մաս կազմած, տարիներով Սերժ Սարգսյանի հետ աշխատած քաղաքական գործիչները:

Հովիկ Աբրահամյանն, ինչ խոսք, մեծ ներդրում է ունեցել ՀՀԿ-ում, տարիներ շարունակ նա է եղել ՀՀԿ-ի շտաբի պետը, և ողջ պատասխանատվությունը նրա ուսերին է եղել, բայց այսօր նա միանում է «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքին և, փաստացի, դառնում այս իշխանության հակաբևեռ ուժ:

Չնայած Բ26-ից պատվեր կատարող ԶԼՄ-ն ամեն կերպ փորձում է համոզել, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ վերահսկում է, որ սրանք նախընտական «խաղիկներ են»՝ նախապես ծրագրված սցենարից, որ այս ընտությունները նախորդների պես են լինելու՝ հանրապետականներն են առաջատար, որքան էլ կուսակցությունում պառակտվածություն լինի, բայց հավատացեք, որ այս խուճապը ճիշտ հակառակ պատկերն է արտացոլում: Այսօր ՀՀԿ-ականներն էլ են հասկացել, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և եթե այս ճակատագրական ընտրություններին թույլ տան՝ Սերժ Սարգսյանը վերարտադրվի, ապա երկիրն ու այս ազգը վերջնականապես կկործանվեն:

Եվ եթե հավատանք լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, որ ՀՀԿ-ի շարքերը լքելու են էլի հնաբնակներ ու կշիռ ունեցող ՀՀԿ-ականներ, ապա պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանի գնացքը գնալու է:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը