Կարծիք

26.01.2017 12:50


Հիմա Հայաստանը արդեն Նիգերիայի ու Մավրիտանիայի հետ է

Հիմա Հայաստանը արդեն Նիգերիայի ու Մավրիտանիայի հետ է

Երեկ երկու զեկույց է հրապարակվել, մեկը՝ «Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թ. արդյունքները», իսկ մյուսը՝ «Ժողովրդավարության ինդեքս-2016»-ը, երկու զեկույցներում կրկին Հայաստանը հետընթաց է գրանցել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքների համաձայն՝ Հայաստանի 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: Նախորդ 2015թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 168 երկրների շարքում կիսում էր 95-ից 98-րդ տեղերը: Սա հստակ հետընթաց է:

«Էկոնոմիստի» ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 4 քայլ հետ է գնացել՝ հիմա 120-րդ տեղում է, և դասակարգվել որպես ավտորիտար ռեժիմ: Հիմա Հայաստանն արդեն Նիգերիայի ու Մավրիտանիայի հետ է ու հիբրիդ կառավարման համակարգից անցում է կատարել ավտորիտար համակարգի:

Իրականում սրանք շատ մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք ընդհանուր ցույց են տալիս կառավարման համակարգի հետընթաց, ինչն էլ ազդում է նաև մարդկանց կյանքի որակի վրա: Կեցցե՛ այն ապահով Հայաստանը, որ այդպես էլ չի եկել:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը