Մեկնաբանություն

26.01.2017 20:30


Ժիրայր Լիպարիտյանը հեքիաթասաց է ու ոչխար

Ժիրայր Լիպարիտյանը հեքիաթասաց է ու ոչխար

Ղարաբաղի խնդրի լուծման փուլային, ավելի ճիշտ՝ քիրվայական ծրագրի վրա ֆիքսվածների կյանքի նպատակն այն է, որ իրենք ճիշտ դուրս գան։ Սակայն ժամանակը ցույց է տվել ու ցույց է տալու, որ սրանք սխալվել են, սխալվում են ու սխալվելու են։

Քիրվայական–կապիտուլյացիոն մտածողության կրողներից մեկը ՀՀ առաջին նախագահի տխրահռչակ նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանն է, ում պատկերացմամբ ղարաբաղյան հակամարտության լուծման փայլուն տարբերակն այն է, որ Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում. փուլային լուծումը հենց դա է նախատեսում։

1998–ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց բանակցային սեղանից շպրտել այդ տխրահռչակ տարբերակը։

Իշխանափոխությունից հետո, ցավոք, ժիրայրլիպարիտյաններին բարոյական, քաղաքական ու նաև իրավական գնահատական չտրվեց, ինչն էլ հնարավորություն ընձեռեց քիրվայականներին վերակենդանանալ, իսկ 2008–ից հետո, ծվարելով Սերժ Սարգսյանի հովանու տակ, Հայաստանում բարձրացնել 5–րդ շարասյան դրոշակը։

Եթե քիրվայականներին իրենց տեղը դնեին 1998–ից հետո, ապա այսօր Ժիրայր Լիպարիտյանը, ով Տեր–Պետրոսյանի հեռացվելուց հետո ծլկել էր Հայաստանից, կրկին «մեյդան» դուրս չէր գա ու Ղարաբաղի խնդրի հետ կապված հեքիաթային պատմություններ չէր ներկայացնի։

Ժիրայր Լիպարիտյանը ստախոս է ու, միևնույն ժամանակ, ոչխար։ Ստախոս է, քանի որ չեղած բաների մասին հուշեր է ներկայացնում, իսկ ոչխար է, քանի որ միայն ոչխարի մտքով կարող է անցնել, որ Ադրբեջանի բոլոր պայմանները բավարարելով կարելի է խաղաղության հասնել։

Բոլորն էլ գիտեն, որ փուլային տարբերակը հենց այն է, ինչին ձգտում է այսօր Ալիևը և Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շնորհիվ համարյա կարողացել է բանակցային փաստաթուղթը մոտեցնել փուլայինին։ Այս ամենը կրկին հետ պտտեցնելու համար գործող իշխանություններին պետք է կիլոմետրերով հեռացնել պետական կառավարման համակարգից։ Դրանից հետո քիրվայականների հարցն ինքնաբերաբար կլուծվի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը