Կարծիք

28.01.2017 12:23


Խաղաղություն պարտադրելու բանաձևը մեր ձեռքին է

Խաղաղություն պարտադրելու բանաձևը մեր ձեռքին է

Հայոց բանակի 25-ամյա երիտասարդ կենսագրությունում ամփոփված հաղթանակների արդյունքն է հայկական երկու պետությունների գոյության փաստը: Երբ սահմանները պաշտպանված են, երբ հայ զինվորը ցանկացած պահի պատրաստ է սրբորեն կատարել իր առջև դրված ամենաբարդ խնդիրը, երբ մարտական ոգին աննահանջ է, ժամանակով ու փորձով ապացուցված է, որ հակառակորդի կողմից ցանկացած սադրանք չի կարող հասնել իր վերջնակետին:
Ուժեղ է խաղաղություն պարտադրողը, իսկ խաղաղություն պարտադրելու բանաձևը մեր ձեռքին է՝ դեռ մեր բանակի ստեղծման ակունքներից:
Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ, շնորհավո՛ր տոնդ, խաղաղություն պարտադրող հա՛յ զինվոր:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը