Մեկնաբանություն

30.01.2017 11:10


Բաց աճուրդներ՝ «հոլանդական» եղանակով

Բաց աճուրդներ՝ «հոլանդական» եղանակով

Հայաստանի քաղաքական դաշտում բաց աճուրդի սեզոն է՝ «հոլանդական» եղանակով։ Ամեն ինչ մի կողմ է դրված. կարևորը քվե փախցնելն է։

Աճուրդի օբյեկտները փորձում են այստեղ կամ այնտեղ տեղավորվել՝ ապագա ԱԺ–ում իրենց աթոռն ունենալու համար։ Կան նաև այնպիսիք, ովքեր չեն իջնում իշխանական կայքերից՝ իրենց դիշովկա էությունն ի ցույց դնելով՝ բնականաբար, «սկզբունքային» ու «հեղափոխական» հռետորաբանության կիրառմամբ։

Աճուրդավարների միակ գործառույթը տվյալ դեպքում գին գցելն ու «հոլանդական» եղանակով թափառաշրջիկներին «երկխոսացնելն» է։

Խայտառակ պատկեր է տիրում «ռեյտինգայինների» մասով։ Ոմանց համար միևնույն է, թե որտեղ կդրսևորվի իրենց «ռեյտինգը». կարևորը «հոլանդական» աճուրդում լավ գնով «նաղդվելն» է։

Սերժ Սարգսյանն այնպիսի ընտրական համակարգ է ներդրել, որ ցեղախմբային «ռազբորկաները» մղվել են առաջին պլան։ Արդյունքում՝ շունը միանգամից մի քանի տիրոջ է ճանաչում։ Էլ չասած այն մասին, որ շուտով կարող են արյան ոչ միայն առվակներ, այլ նաև գետեր հոսել։ Այդ ամենի համապատկերին Հովիկ Աբրահամյան – Սերժ Սարգսյան «խոհափիլիսոփայական» ջրառատ վեճն ու «ֆաս» հրամանը կատարող հաստիքային ՀՀԿ–ականների պահվածքը կարող են մանր չարաճճիություն թվալ։

Թե ինչով և ինչպես են ավարտվելու այս «գլադիատորական» մարտերը, «հերձումը» ցույց կտա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը