Կարծիք

03.02.2017 12:10


Իշխանություններն իրենց միակ հակառակորդ են տեսնում Սեյրան Օհանյանին

Իշխանություններն իրենց միակ հակառակորդ են տեսնում Սեյրան Օհանյանին

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին գրեթե մեկ ամիս կա, սակայն իշխանական քարոզչամեքենան արդեն սկսել է աշխատել։ Ու գիտե՞ք՝ ինչ հետաքրքիր բան եմ նկատել․ իշխանական լրատվամիջոցները ֆիքսված աշխատում են միայն Սեյրան Օհանյանի և նրա շուրջ ձևավորվող դաշինքի դեմ։ Ամեն օր առնվազն մեկ «անկախ վերլուծաբան» անդրադառնում է Սեյրան Օհանյանին, խոսում նրա դեմ, լրատվականներն էլ, իրար հերթ չտալով, ակնհայտ սուտ լուրեր են տարածում Օհանյանի մասին, պեղում են տարբեր մարդկանց, որոնք քննադատում են Սեյրան Օհանյանին։

Բայց այս հակաքարոզն ունի նաև հակառակ էֆեկտը։ Փաստորեն, ստացվում է, որ առայժմ միայն Սեյրան Օհանյանից են իշխանություններն իրական վտանգ զգում, և նրա դեմ գործի են դրել իրենց ողջ քարոզչական ներուժը։ Այնպիսի տպավորություն է, որ բացի Սեյրան Օհանյանից՝ Հայաստանում այլ ընդդիմություն չկա, կամ իշխանությունները պատրաստ են բոլորին Ազգային ժողովում տեսնել՝ բացի Սեյրան Օհանյանից։

Եվ եթե իշխանություններն իրենց միակ հակառակորդ են տեսնում Սեյրան Օհանյանին, սա մեզ համար մտածելու տեղիք է տալիս։ Կամա թե ակամա, իշխանությունները միայն նպաստում են հասարակական լայն կոնսոլիդացիային, որն, անկասկած, ինքնին լավ է։

Հ․Գ․ Մի շատ տհաճ բան էլ եմ նկատել։ Իշխանական լրատվամիջոցները, որոնք առանց ուղիղ հրահանգի՝ ոչինչ չեն անում, Սեյրան Օհանյանի դեմ խոսեցնում են ազատամարտիկների, ռազմաման գործիչների, զինվորականների։ Օհանյանը դեռևս նրանց չի պատասխանում, զինվորական իր կողմնակիցներն էլ են լռում, համոզված եմ՝ գիտակցելով նման հարթությունում քաղաքական պայքար մղելու անբարոյականությունն ու վտանգավորությունը պետության համար։ Բայց նաև գիտեմ, որ երբ բանը հասնի դրան, մենք բոլորս կտեսնենք, թե մեր հաղթանակում ամագ ունեցած մարդիկ ում կողմը կանցնեն։ Այնպես որ, թող Սերժ Սարգսյանը մի անգամ էլ մտածի․․․Ազատամարտի մասնակիցները Սերժ Սարգսյանին էլ են հիշում, Սեյրան Օհանյանին էլ։

Հրանտ ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը