Կարծիք

07.02.2017 12:21


Պետք է թույլ չտանք, որ «տեր կանգնեն» իրենց գնած ձայներին

Պետք է թույլ չտանք, որ «տեր կանգնեն» իրենց գնած ձայներին

Կենացները քաղցրանում են։ Լրատվականները գրում են, որ այս տարվա ընտրություններն աննախադեպ են լինելու՝ ընտրակաշառքների «սակագների» առումով։ Թերթերից մեկը նույնիսկ գրել էր, որ մինչև 50 հազար դրամ տալու են մեկ ձայնի համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունները սպառել են բոլոր այլ ռեսուրսները՝ ընտրությունների միջոցով վերարտադրվելու համար։

Փաստորեն, նրանց միակ հույսը մնացել է ձայն գնելը։ Բայց սա այնքան էլ վատ չէ։ Ի վերջո, այս տարբերակը կարող է աշխատել միայն եթե իշխանությունները կարողանան վերահսկել ընտրական գործընթացը ընտրատեղամասերում։ Ուզում են, թող մեկ ձայնի համար 100 հազար դրամ բաժանեն, եթե հասարակությունը կարողացավ ինքը վերահսկել ընտրատեղամասերը՝ դիտորդների միջոցով, ապա իրենց ջանքերն ապարդյուն կլինեն։ Փող են բաժանում՝ թող բաժանեն, մենք պետք է թույլ չտանք, որ նրանք կարողանան «տեր կանգնել» իրենց գնած ձայներին։

Եվ սրա հնարավորությունը մենք ունենք։ Այս գործընթացի կազմակերպման համար մեզ պետք է ընդամենը մի 2-3 հազար ազնիվ մարդ։ Համոզված եմ, որ այդպիսիք մեր երկրում դեռ մնացել են։

Չեմ էլ ասի, որ փող չվերցնեք. ինչքան տալիս են՝ վերցրեք, բայց երբ գաք ընտրատեղամաս, չվախենաք տեր կանգնել ձեր ընտրական իրավունքին և թույլ մի՛ տվեք, որ ծախված տեղամասի նախագահները խառնվեն ձեր ընտրությանը, պահանջե՛ք, որպեսզի հարգեն ձեր իրավունքը։ Հաստատ Սերժ Սարգսյանն ընտրություններից հետո ոչ մեկին դատի չի տալու ու հետ պահանջի ընտրակաշառքները։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը