Կարծիք

08.02.2017 12:40


Հենց Հանրապետականն է մեր երկիրը «մերի» ու «ձերի» բաժանել

Հենց Հանրապետականն է մեր երկիրը «մերի» ու «ձերի» բաժանել

Լսել ե՞ք Շարմազանովի երեկվա ելույթն ԱԺ-ում: Ով չի լսել՝ թող բռնվի. «Հանրապետական կուսակցությունը Հայաստանը «մերի» եւ «ձերի» չի բաժանում: Ինչ-որ մեկի համար թիվ մեկ հարց է դարձել ապագա խորհրդարանում մանդատի ստացումը կամ պահպանումը: ՀՀԿ-ի համար գլխավորը ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Մենք ամեն ինչ կանենք, որ ընտրություններն արդար եւ թափանցիկ լինեն: Հանուն հզոր Հայաստանի, որտեղ ներքին թշնամիներ չկան, այլ կա միայն գաղափարական պայքար, որտեղ ամեն ինչից վեր են քրիստոնեական եւ ազգային արժեքները: Հանուն անվտանգ Հայաստանի: Հանուն արդար Հայաստանի, որտեղ չի լինի մեկը, որն իրեն օրենքից վեր կդասի»:

Կետ առ կետ մեկնաբանենք Շարմազանովի՝ կարծես ընդդիմադիր դիրքերից հնչած միտքը:

Նախ՝ արդեն 8 տարի է՝ հենց Հանրապետականն է մեր երկիրը «մերի» ու «ձերի» միջև բաժանել, պառակտել «Ապահով Հայաստանը», որտեղ մենք տառապում ենք ձեր ձեռքը, իսկ դուք վայելում եք մեր երկիրը, վերարտադրվում եք մեր ձայները կեղծելու շնորհիվ:

Մենք ուրիշ մոլորակում ենք, որտեղ շարմազանովներն այդ տարածքում, այդ մթնոլորտում և այդ իրավիճակում մի ժամ անգամ չեն ապրի: Մենք ամեն օր արտագաղթելու վտանգի առաջ ենք կանգնած, մենք ամեն վայրկյան աղքատության, անարդարության օդն ենք շնչում, ամեն ինչ անում ենք, որ մեր երկրից չհեռանանք, բայց դանակը կոկորդին հասած այս ժողովուրդն արդեն անկարող է պայքարել մերի ու ձերի միջև:
Դուք երբեք չգիտեք՝ մենք ինչ ենք ուզում, ինչ ենք զգում, դուք երբեք ապագայի հանդեպ ձեր տեսլականը մռայլ չեք տեսնում, մենք տեսնում ենք, տանջվում ենք, քանի որ մեր երեխաների ապագան չենք ուզում տեսնել հանրապետականների կերտած երկրում: Դուք երբեք ձեր երեխաներին չեք մերժում փողոցում կոնֆետ կամ պաղպաղակ գնելու համար, մենք մերժում ենք, քանի որ ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատավարձը կոպեկ առ կոպեկ հաշվելով ենք ապրում, գիտենք, թե ինչպես պետք է ծախսենք, անգամ մի փոքր շռայլություն թույլ չտանք, որ ամսվա վերջում սոված չմնանք: Դուք 100 դրամ գրպաններդ դուրս չեք գալիս, չէ՞, տանից, իսկ մենք գալիս ենք… Էլի թվարկե՞մ, թե՞ հասկացաք մերի ու ձերի բաժանման տարբերությունը: Բայց պետք է մի երկու բան էլ հիշեցնեմ:

Ասում եք՝ մենք ու դուք ուրիշ չենք, բա դուք ո՞ւր էիք, երբ ժողովուրդը փողոցներն էր մաշում՝ իշխանափոխություն էր ուզում, թե՞ միայն քնած մարդկանց վրա ջուր լցնելուց, աղջիկներին քաշքշելուց, մեծերի ձեռքերը ոլորելուց, պատանիների աչքը հանելուց եք ժողովրդի կողքին: Սա բա բաժանում չէ՞: Բա ներքին թշնամություն չէ՞ր մարտի մեկը, երբ կոտորեցիք ժողովրդին՝ Սերժ Սարգսյանին գահին նստեցնելու համար: Ասում եք՝ դո՞ւք Հայաստանը մերի ու ձերի մեջ չեք բաժանում, մենք ներքին թշնամիներ չունենք: Մեր ներքին թշնամին ձեր իշխանությունն է, որը կոտորում է այս ժողովրդին:

Հիմա էլ հանուն Հայատանի արդարության, հանուն անվտանգ Հայաստանի մասին եք խոսում, մտահոգված եք այն Հայատանի համար, որը Սերժ Սարգսյանի կամակատարությամբ, սխալ քայլերի շնորհիվ անդունդի առաջ է կանգնած՝ արտագաղթ, աղքատություն, վտանգի մեծ վախ թե՛ ներքին կյանքում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ:

Երբ Ալիևը հայտարարեց՝ այնքան կսպասենք, որ Հայաստանում մարդ չի մնա, բոլորը կարտագաղթեն, այդ ժամանակ պետք է մտածեիք մերի ու ձերի միջև եղած մեծ պատնեշը հաղթահարելու մասին: Թե չէ էլի նախընտրական շեմին էս ինչ մի սրտաճմլիկ, ամպագոռգոռ ելույթներ եք ունենում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը