Տնտեսական

08.02.2017 16:55


ԱԺ–ում կենսաթոշակային ֆոնդերին նոր վճարումների մասին օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ

ԱԺ–ում կենսաթոշակային ֆոնդերին նոր վճարումների մասին օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ

Այսօր՝ փետրվարի 8–ին, ԱԺ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կուտակային կենսաթոշակների և կից օրինագծերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որին կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 31 և ձեռնպահ՝ 3։

Համաձայն օրինագծի՝ առաջարկվում են նոր ֆինանսական մուտքեր ապահովել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում։ Ֆոնդերի կառավարիչները կարող են ավելի շատ ներդնել վենչուրային և ներդրումային ֆոնդերում, և արդեն ոչ թե 2%, այլ մինչև 10%։

50 հազար դրամից բարձր աշխատավարձ ունեցող մարդկանց թույլատրվում է մեծացնել կուտակային հատկացումները, որպեսզի պետության համաֆինանսավորմամբ կուտակային հաշվին նախկինի պես նստի եկամուտների 10%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը