Քաղաքական

09.02.2017 15:00


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը։

Նաև ներկա են եղել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները։

Ելույթ են ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը և երիտասարդական միության անդամներ։

Համագումարին ներկա 870 պատվիրակներն ընտրել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության՝ 9 հոգուց բաղկացած ղեկավար խորհրդի կազմ (Աղվան Պողոսյան, Սիրանուշ Սերոբյան, Նարեկ Մարտոյան, Գարիկ Ղույումչյան, Անահիտ Կարապետյան, Լևոն Իգիթյան, Հարութ Խաչիկյան, Սիմոն Սիմոնյան, Ռոման Հակոբյան)։ Միության՝ կազմակերպչական գծով փոխնախագահ է ընտրվել Սիրանուշ Սերոբյանը, քարոզչական գծով փոխնախագահ՝ Նարեկ Մարտոյանը, միության նախագահ է ընտրվել Աղվան Պողոսյանը։ Անահիտ Կարապետյանն ընտրվել է ղեկավար խորհրդի քարտուղար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը