Լրահոս

09.02.2017 13:35


Հենրիխ Մխիթարյան. «Առաջատարներին հասնելու համար ենք պայքարում և կհասնենք»

Հենրիխ Մխիթարյան. «Առաջատարներին հասնելու համար ենք պայքարում և կհասնենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»–ի հետ զրույցում կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի կատարողականի մասին իր կարծիքով։

–Նկարագրեք թիմի խաղաոճը Մոուրինյուի օրոք։

–Թիմը հիմա խաղում է ավելի ազատ։ Ես այդքան էլ չեմ հետևել թիմի խաղերին վերջին 2–3 տարիների ընթացքում, բայց կարող եմ ասել, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վստահ է իր ուժերի վրա։ Թիմը լավ փոխանցումներով է խաղում, գիտի՝ ինչպես հարձակվել և պաշտպանվել։ Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն ցույց ենք տվել, որ կարող ենք գոլ խփել վերջին րոպեներին։ Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, բայց ակնհայտ է, որ մենք չենք կորցնում կենտրոնացումը և հույսը։

–Խաղադաշտում կան Զլատանն ու Պոգբան, իսկ «Մանչեսթերի» առաջատարը շարունակում եք դուք մնալ։ Դուք դա զգո՞ւմ եք։

–Ես անում եմ իմ աշխատանքը, փորձում եմ անել ինձանից կախված ամեն ինչ։ Ինչպես, օրինակ, ուղղորդել թիմը իմ հետևից։ Սակայն այդքան էլ կարևոր չէ, թե ով է իր հետևից տանում թիմը։ Կարևորն այն է, որ թիմն արդյունք տա։

–Հոգեբանորեն որքա՞ն դժվար է լինել 6–րդ տեղում և ձգտել թիմերի մեծ խմբերի։

–Բոլորը գիտեն, որ մենք 6–րդ տեղում ենք, պայքարում ենք, հաղթում ենք, իսկ մարդիկ մտածում են, որ կա որևէ մեկը թիկունքում, այդ պատճառով էլ լարված են։ Մենք ընկած ենք նրանց հետևից և վերջնական արդյունքում կհասնենք,–ասել է Մխիթարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը