Հարցազրույց

10.02.2017 14:41


«Համախմբումը» շարունակում է հավատարիմ մնալ դաշինքի ստեղծման հայտարարությունում նշված սկզբունքներին

«Համախմբումը» շարունակում է հավատարիմ մնալ դաշինքի ստեղծման հայտարարությունում նշված սկզբունքներին

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից:

«Armday.am»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը նշել է.

-Դաշինքում անհամաձայնությունների փուլ է սկսվել, Պարույր Հայրիկյանն է բողոքում դանդաղկոտությունից, Արամ Սարգսյանն է դուրս գալիս: Ի՞նչ փուլ է այժմ դաշինքում, իսկապե՞ս այդքան մեծ են անհամաձայնությունները:

-Քննարկումներ են ընթանում, բնականաբար, որոշակի հարցերի շուրջ կարող են լինել նաև անհամաձայնություններ, և դա ես բնական եմ համարում: Պարզապես պետք է հիշեցնեմ, որ մենք դաշինքը ստեղծելուց նաև հայտարարություն տարածեցինք, այնտեղ նշեցինք մեր մտահոգությունները տարբեր կետերից բաղկացած, և ասացինք, որ այն բոլոր ուժերը, քաղաքական միավորումները, անհատները, ովքեր կիսում են մեր այս գաղափարները, դաշինքը բաց է այդ անհատների համար, և իրենք կարող են միանալ մեզ, և մենք կըդնունենք ի գիտություն, ինչպես, օրինակ, Պարույր Հայրիկյանի դեպքում եղավ: Նա հայտարարեց, որ համաձայն է մեր գաղափարների հետ, և մենք ընդունեցինք դա ի գիտություն, հիմա եթե Պարույր Հայրիկյանը որոշել է հեռանալ, չմիանալ դաշինքին, մենք դա ևս կընդունենք ի գիտություն:

Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնց հետ մենք դաշինքը ստեղծել ենք, ապա նորից եմ շեշտում՝ հայտարարության մեջ նշվել են այդ կետերը, որոնց շուրջ մենք դաշինքը ստեղծել ենք, այդ սկզբունքների վերաբերյալ որևէ բան չի փոխվել: Հիմա թե արդեն ներքին՝ իրենց անձնական ինչ-որ այլ հարցեր փոխվել են, ես դրանից տեղյակ չեմ:

Ես չգիտեմ. եթե իրենց մոտ ինչ-որ անձնական հարցեր են առաջացել, դա արդեն իրենք պետք է պարզաբանեն՝ ինչու են ադ հարցերն առաջացել, և ինչ հարցեր են, և ինչու են այդ հարցերը խանգարում, որպեսզի սկզբունքների շուրջ ի սկզբանե ձևավորված դաշինքը չկայանա, կամ հեռանան այդ դաշինքից: Բայց ի սկզբանե դաշինքի հիմքում դրված սկզբունքները, գաղափարները փոփոխության չեն ենթարկվել:

-Մամուլը շատ ակտիվ գրում է ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի՝ դաշինքում ունեցած դերակատարման մասին: Նշվում է, որ նա է համակարգում դաշինքի աշխատանքները: Այս մասին ի՞նչ կարող եք ասել. ի վերջո, ի՞նչ դերակատարություն ունի Բաբայանը:

-Մամուլում ընդհանրապես շատ բան է գրվում, և, որպես կանոն, մեկ կենտրոնից ուղղորդված տեղեկություններ են տարածվում: Ես լսել եմ, որ պարոն Բաբայանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում. այլ հայտարարություն ես նրա կողմից չեմ լսել:

-Ընտրացուցակների և դաշինքի անվան հետ կապված՝ ի՞նչ նորություն կա: Ե՞րբ պարզ կդառնան ընտրացուցակները, դաշինքը անուն կունենա՞, ինչ-որ տարբերակներ դիտարկո՞ւմ եք:

-Դաշինքը, բնականաբար, անուն ունենալու է, առանց դրա չի էլ լինի: Ընտրացուցակների և մնացած տեխնիկական հարցերի հետ կապված՝ մենք արդեն հստակ պատասխան կունենանք օրենքով սահմանված ժամանակացույցով, կտեղավորվենք այդ ժամանակացույցի մեջ: Մենք, ճիշտն ասած, հիմա մեր ծրագրային դրույթների հետ կապված ենք քննարկումներ անցկացնում, նաև ռեյտինգային թեկնածուների ընտրության հարցը և այլն: Երբ այդ հարցերն արդեն ամբողջական տեսք ստանան, դաշինքն ընդհանուր ամբողջական տեսք ստանա, պարզ լինի, թե որ անհատների, կուսակցությունների, ՀԿ-ների հետ ենք մենք գնում ընտրությունների, այդ ժամանակ կորոշենք դաշինքի անունը և կներկայացնենք ցուցակը, մեր ռեյտինգային թեկնածուներին:

-Արամ Սարգսյանը հեռանում է, Հայրիկյանը դժգություններ ունի, մտավախություն չկա՞, որ դաշինքի ուժերը կարող են կամաց-կամաց հեռանալ, մաղվել, ու ինչ-որ առումով պառակտվի դաշինքը:

-Ընդհանրապես այդպիսի մտավախություն մենք չունենք, որովհետև ի սկզբանե, երբ ստեղծվեց «Համախմբում» կուսակցությունը, մենք հայտարարել էինք, որ կողմ ենք լայն բևեռի ձևավորմանը, որպեսզի այլընտրանք ստեղծվի իշխանության համար, ժողովուրդն ունենա այլընտրանք ընտրության, և մենք կողմնակից էինք, որպեսզի այդ համախմբումը տեղի ունենա: Բազմիցս ինքներս ենք նախաձեռնել, որպեսզի ոչշխանական ուժերը միավորվեն, այսինքն՝ մենք մեր կողմից այդ առումով ամեն ինչ արել ենք և որոշակի հաջողության հասել ենք, այս պահին գոյություն ունի դաշինք, նաև ընդլայնման միտումներ կան, բանակցություններ ընթանում են տարբեր ահատների, քաղաքական ուժերի, ՀԿ-ների հետ, որ իրենք էլ միանան դաշինքին: «Համախմբումը» շարունակում է մնալ համախմբման կողմնակից, մենք հավատարիմ ենք դաշինքի ստեղծման հայտարարությունում նշված սկզբունքներին, մեզ մոտ որևէ շեղում չի եղել: Հիմա թե որ կուսակցությունում ինչ շեղումներ են լինում, և ինչով են դրանք պայմանավորված՝ անձնական են, անձնական չեն, թե այլ հարցեր կան, դա արդեն պետք է պարզել այդ կուսակցություններից: Մենք ընթանում ենք մեր ի սկզբանե ընտրած, որդեգրած ուղով, մեզ մոտ որևէ շեղում չկա:

–«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կա՞ այն անունների մեջ, ում հետ բանակցություններ են գնում:

-Մենք ընդանրապես ոչ թե Արմեն Մարտիրոսյանի հետ կոնկրետ, այլ «Ժառանգության» հետ ենք վարել բազմիցս բանակցություններ, և հիմա էլ այդ բանակցություններն ընթանում են: Խոսել ենք նաև ընդհանուր ծրագրային դրույթների մասին, բայց դեռևս վերջնական համաձայնության չենք հասել, հուսով ենք՝ կհասնենք: Առաջիկայում արդեն դա պարզ կլինի:

Մանրամասները՝ «Armday.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը