Քաղաքական

13.02.2017 14:50


Սեյրան Օհանյան. «Միասին ենք կերտելու մեր երկրի ապագան» (տեսանյութ)

Սեյրան Օհանյան. «Միասին ենք կերտելու մեր երկրի ապագան» (տեսանյութ)

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ժամանակ ելույթով է հանդես եկել ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը.

–Ապրիլյան ընտրությունները լինելու են շատ կարևոր. ձևավորվելու է ՀՀ ողջ իշխանությունը, և կարևոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա ՀՀ ազգային և միջազգային երաշխիքների ձևավորման համար։ Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը։ Ազգային երաշխքիների ձևավորման հիմքում լինելու են մարդը, սահմանում կանգնած զինվորը, հասարակ համայնքի գյուղացին, աշխատողը, բժիշկը, գյուղացին, որոնց ընդհանուր ջանքերով են ձևավորվում հաջողությունները, ազգային երաշխքիների ձևավորման հիմքում երկրի տնտեսության զրագացումն է լինելու, որի ուղղությամբ մենք համապատասխան միջոցառումներ պիտի ձեռնարկենք ազատականացման։ Մենք կարևորում ենք անվտանգության երաշխիքների մակարդակի բարձրացումը։ Լինելով երկար տարիներ ՀՀ զինուժի ղեկավարության գլխավերևում՝ համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել մեր երկրի անվտանգությունն ապահովելու, ՀՀ բանակը զարգացնելու և մարդակենտրոն դարձնելու համար, որտեղ յուրաքանչյուր մարդ անհատականություն է։ Զգալով այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան բանակում՝ մենք քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության՝ այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի, մեր անվտանգության համար։ Իսկ բանակի համար թիկունքը մեր երկրի գործունեությունն է բոլոր ոլոտներում, որտեղ զինվորը զգում է տաք շունչը։

Մենք եկել ենք աշխատելու և մեր ունեցած փորձն օգտագործելու ենք կառավարման համակարգում համապատասխան գործունեություն իրականացնելիս։ Իշխանությունների և հասարակ մարդկանց միջև եղած անջրպետը փորձելու ենք վերացնել։ Ուշադրություն ենք դարձնելու մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու անձնական արժանապատվությանը. ովքեր կարող են կառավարման համակարգում գործել, ովքեր ի վիճակի են աշխատելու, համապատասխան աշխատատեղերի ձևավորմամբ աշխատելու հնարավորություններ ենք ստեղծելու մեր բոլոր հայրնեկիցների համար։ Միասին ենք կերտելու մեր երկրի ապագան։ Դաշինքը նրա համար է, որ յուրաքանչյուր անհատի գործունեությունը գնահատի։ Հերի՛ք է հանդուրժենք բոլոր բացթողումները, որոնք այսօր գոյություն ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը