Մեկնաբանություն

14.02.2017 00:05


Սոլիդ նախընտրական դաշինք

Սոլիդ նախընտրական դաշինք

Մինչ ոմանք Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան նախընտրական դաշինքի համար «դամբանական» էին կարդում, «Ժառանգություն» կուսակցությունը որոշեց միանալ դաշինքին, և ձևավորվեց բավական սոլիդ նախընտրական դաշինք: Աղմկողները տվյալ դեպքում եղանակ ստեղծող չեն ու չեն կարող ազդեցություն ունենալ ընդհանուր պատկերի վրա։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այլևս իրողություն է, և միասին ընտրություններին մասնակցելու նպատակով նրանք համաձայնագիր ստորագրեցին (կից հավելվածով):

Ինչպես հայտնի է, դաշինքի մաս են կազմում այլ ուժեր և կազմակերպություններ, ու համախմբման գործընթացը շարունակվում է: Փաստը ողջունելի է, քանի որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային վստահության ու համակրանքի առումով առանձնապես «խնդրահարույց» դեմքեր չեն (ինչպիսին անցած ամիսներին ջանում էին ներկայացնել Բ26-ի գրիչներն ու զանազան «փորլուծաբանները»): Հակառակը՝ երեքի դեպքում էլ կա դրական ընկալում, քանզի իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են, իսկ մարդկային հատկանիշներով շահեկանորեն առանձնանում են շատ-շատերից: Հավանաբար, դա է պատճառը, որ իշխանությունը սևեռվել է միայն այս դաշինքի վրա ու իր լրատվամիջոցներով ամենաանհավանական մեղադրանքներն է հնչեցնում դաշինքի ղեկավարների հասցեին (օ՜հ, մի քանիսն էլ բորբոքվեցին ու սկսեցին մրոտել «Ժառանգությանը»՝ կայացրած որոշման համար):

Ընտրապայքարի մասնակից այլ ուժերի նկատմամբ նման զայրալից փնչոցներ չեն լսվում: Իսկ դա շատ բանի մասին է խոսում: Իշխանությունը հանգիստ է թողել մյուսներին, նրանց նկատմամբ «ախպերական» վերաբերմունք է դրսևորում: Եվ լուսարձակները միայն ուղղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վրա: Հետաքրքիր է, չէ՞: Հուսով ենք՝ ընտրողը կգտնի այս հարցի պատասխանը, և հետևություններ կանի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը