Մեկնաբանություն

14.02.2017 12:25


Սերժ Սարգսյանը գտել է ելքը

Սերժ Սարգսյանը գտել է ելքը

Մինչև «Ելք» դաշինքի ձևավորումը Բ26–ի հաճախորդաց դասը ներքին կատաղի պայքար էր մղում Սերժ Սարգսյանի համար «ընդդիմադիր» դաշտի թիվ 1 դհոլը դառնալու նպատակով։

Թեժ մրցապայքարի մեջ էին մտել Արամ Զավենի Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը (տիպիկ կոմսոմոլական իմիջ ունեցող Էդմոն Մարուքյանը կողքից «դամ էր պահում» և հետվանաձորյան կռիվներ տալիս Նիկոլ Փաշինյանի հետ (Նիկոլն, ինչպես հայտնի է, Մարուքյանին համարում էր Սերժ Սարգսյանի հաճախորդ և իշխանության «մարդ». դե որ Նիկոլն ասում էր, ուրեմն մի բան գիտեր, քանզի «ներսի» մարդ է)։

Քաղաքական զարգացումները հանգեցրեցին այն բանին, որ Սերժ Սարգսյանն իր նախկին օգնականի միջոցով որոշեց միավորել հիմնական հաճախորդներին, որպեսզի սրանց օգտագործի իր իրական ընդդիմախոսների դեմ։ Արդյունքում՝ ստեղծվեց «Ելք» դաշինքը։ Այսինքն՝ ՀՀԿ ղեկավարը գտավ ելքը և մի «կալոդի» մեջ հավաքեց իրար կոկորդ կրծող նեոգեղամյաններին։

Դատելով ամենից՝ «Ելքի» հիմնական գործառույթն առաջիկա ընտրական գործընթացներում լինելու է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի դեմ հանդես գալը և այդպիսով Սերժ Սարգսյանի թիկունքն ապահովելը։

Դժվար չէ կռահել, թե այս ամենի արդյունքում ինչ ճակատագրի կարժանանա Սարգսյանի «Ելքը»։ Հեչ ափսոս չէին տղաները։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը