Քաղաքական

15.02.2017 09:49


Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (լուսանկար)

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (լուսանկար)

Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից՝ արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը