Քաղաքական

16.02.2017 19:04


Սեյրան Օհանյան. «Միասնությունը ուժ է»

Սեյրան Օհանյան. «Միասնությունը ուժ է»

Հատուկ գնդի հարգելի՛ վետերաններ, ազատամարտիկներ՝ իմ թա՛նկ եղբայրներ

Այսօր հպարտությամբ և հուզմունքով կարդացի Ձեր որոշումը՝ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ հայտարարությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին` http://www.7or.am/am/news/view/123777/ ։

Քաղաքական պայքարում, ինչպես և մարտում, շատ կարևոր են ոգին, վստահությունն ու հավատը սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ։

Միասնությունը ուժ է։ Եվ ինչպես միասին կերտել ենք հաղթանակը Արցախյան գոյամարտում, այնպես էլ միասնական բարեկեցիկ, արժանապատիվ ապագա ենք կառուցելու մեր ժողովրդի համար։

Շնորհակալ եմ, տղե՛րք։

Հարգանքով՝ Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը