Լրահոս

20.02.2017 21:38


Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները՝ կամավոր

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները՝ կամավոր

Փետրվարի 18-ին՝ ժամը 7-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էդգար Ք.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 18-ին՝ ժամը 10-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1993 թ. ծնված Քլայդ Հ.-ն, որը 2016թ. հուլիսի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը