Լրահոս

20.02.2017 22:43


Կամավոր զինամթերք են հանձնել

Կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին՝ ժամը 17.30-ին, 1972 թ. ծնված Մամիկոն Դ.-ն կամավոր հանձնել է «Մոսին» տիպի հրացանի փողատուփով 9 մմ տրամաչափի, ակոսափող, ինքնաշեն հրազեն և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը հայտնաբերել է իր քրոջ տնակի լոգարանի առաստաղը վերանորոգելու ժամանակ և այն պատկանել է հանգուցյալ եղբորը, ով ձեռք էր բերել 1994թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Մուշեղ Շ.-ն և հանձնել «ՏՕԶ» տիպի, մեկփողանի, ողորկափող հրացան և 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը գտել է իր տանը, նորոգման աշխատանքներ կատարելիս, որը պատկանել է իր հորաքրոջ ազատամարտիկ որդուն /մահացել է 1992 թ./:


***

Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 18-ին՝ ժամը 16.15-ին, բաժանմունք է ներկայացել 1961 թ. ծնված Արևիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ ու ինքնաշեն ատրճանակ և հայտարարել, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն, ով իր հետ բերել էր 1991-1994թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ և պահել իրենց տան խորդանոցում:

Այս խորագրի վերջին նյութերը